Կոտայքի բաժինը նոր ոստիկանապետ ունի: Նոր ոստիկանապետ նշանակելու մասին լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը»,-ասաց լրատվության վարչության պետի տեղակալը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Հովհաննես Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: