Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ նա մեղավոր է:
«Լրատվամիջոցների տարածած նյութերի շրջանակներում գործ է հարուցվել, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ես կկրեմ պատասխանատվություն: Բայց այս պահին ես կարող եմ ասել, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց Վալերի Օսիպյանը' հավելելով, որ քննություն է կատարվում և անկա խ ով լինելուց, դավանանքից, կուսակցական պատկանելությունից, Հայաստանում բոլորն օրենքի առջև հավասար են: