Քիչ առաջ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից մեկնարկեց «Բողոքի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթը։ Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում վերջին օրերին ազատամարտիկների և քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների առնչությամբ՝ մեղադրելով իշխանություններին:

 

Քաղաքացիները բողոքի երթով գնացին ոստիկանության շենքի մոտ, սակայն ոստիկաններն, առանց բացատրության, այդպես էլ չթողեցին մասնակիցներին մոտենալ շենքին:

 

Ակցիայի մասնակիցները զանգահարել են ՄԻՊ արագ արձագանքման բաժին: ՄԻՊ ներկայացուցիչն այս պահին բանակցում է ոստիկանների հետ:

 

ՄԻՊ ներկայացուցչին ոստիկանությունից պարզաբանել են, որ ակցիայի մասնակիցները ագրեսիվ են տրամադրված, այդ պատճառով թույլ չեն տալիս մոտենալ շենքին: