Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսել է նիստը, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ հաստատվեց նիստի օրակարգը, որում ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը:

 

Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, տասնյակ ակտիվիստներ, ՀՅԴ երիտասարդական և «Հայկական վերածնունդ» քաղաքական կազմակերպությունների շուրջ 100 մասնակից այս պահին հավաքվել են ՀԾԿՀ-ի շենքի մոտ:

 

Ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ ՀԾԿՀ շենքին: Ոստիկանների և ակտիվիստների միջև հրմշտոց է: