Շարունակվում է ընթանալ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման բողոքի ակցիան, որը պարբերաբար ուղեկցվում է ոստիկանության հետ բախումներով: Ակցիայի մասնակիցները փորձեցին մոտենալ Ֆինանսների նախարարության շենքին՝ պատճառաբանելով, որ նամակ ունեն հանձնելու, սակայն ոստիկանները խորհուրդ տվեցին փոքրաթիվ խումբ կազմել, ովքեր էլ կհանձնեն նամակը:

 

Նշենք, որ շենքի մոտից ակցիայի մասնակիցներին հեռացնելու համար ոստիկաններն ուժ գործադրեցին:

 

Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը չի թողնում մասնակիցներին մոտենալ շենքին՝ պատճառաբանելով, որ նրանք կխոչընդոտեն քաղաքացիների անցուդարձին: