Առաջին հայկական ճակատ ֆան շարժումը հոկտեմբերի 16-ին պահանջեց ՀՖՖ-ից 3 քայլ` հավաքականում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակից դուրս գալու կամ գոնե դեպի առաջ շարժվելու համար: ՀՖՖ-ն այդպես էլ չանդրադարձավ ՖԱՖ-ի պահանջներին:
Նշենք, որ ֆուտբոլասերները և ՖԱՖ-ի անդամները երեք պահանջ էին ներկայացրել̀ բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
ՀՖՖ-ի կողմից ՖԱՖ-ի պահանջներին չարձագանքելու պատճառով դրվեց անգամ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի և ՀՖՖ գործկոմի լուծարման պահանջը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից քիչ առաջ մեկնարկեց ՖԱՖ-ի կազմակերպած հրաժականների պահանջի երթը:
Մասնակիցներից մեկը հայտարարել է, որ թեպետ պահանջի երթ է, բայց այն կրելու է խաղաղ բնույթ:
Ֆուտբոլասերները բացականչում են ̀ «Նեմեց, հեռացիր», «Ֆուտբոլ ենք ուզում» և կատարում ազգային ազատագրական երգեր:
19,30
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել ՀՖՖ-ի շենքի դիմաց, ոստիկանների և երթի մասնակիցների միջև քաշքշուկ է սկսվել: Երկրպագուները ցանկանում են պաստառ ամրացնել շենքի դիմացի ճաղերին, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս:
Մասնակիցները բացականչում են՝ «ամոթ, ամոթ», «Նեմեց, հեռացիր»:
19,20
Ակցիայի մասնակիցներն այս պահին ՀՖՖ-ի շենքի մոտ են: Նրանք ցանկանում են ֆեդերացիայի շենքի ճաղերին պաստառ ամրացնել, սակայն ոստիկանները ակտիվիստներին թույլ չեն տալիս:
18.55
ՖԱՖ անդամներն այս երթին ևս օգտագորցեցին ճայթուկներ: Ոստիկանությունը հայտարարեց, որ չի հանդուրժի ճայթուկների օգտագործումը:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի