ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, որին մասնակցում են տասնյակ քաղաքացիներ:

 

Իրավիճակը գնալով լարվում է: Քիչ առաջ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակտիվիստների միջև:

 

Ոստիկանությունը կրկնապատկել է ուժերը, ակտիվիստները փողոցից դուրս չեն գալիս: Ոստիկանական պատը փակել է Սարյան փողոցը: Քաշքշուկները ոստիկանների և ակտիվիստների միջև պարբերական բնույթ են կրում:

 

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան կազմակերպել է «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը, որին մասնակցում են մի շարք քաղաքական գործիչներ՝ ՕԵԿ խմբակցության պատգամավորները, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: