ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1995թ. ծնված աղջկա մահվան դեպքի առթիվ։

 

 

2015թ. հունիսի 26-ին՝ ժամը 13։20-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 38 շենքի դիմաց կա երիտասարդ աղջկա դի:

 

 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Երևան Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1995թ. դեկտեմբերի 26-ին:

 

 

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը նետվել է բնակելի շենքի 13-րդ հարկից. նշված հարկում հայտնաբերվել է նրա պայուսակը։

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

 

 

Կատարվում է նախաքննություն: