ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները սկսել են փաստաբան և հեռուստահաղորդավար Բորիս Տարասովի մահվան հանգամանքների պարզաբանումը: Մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի «Պրոսպեկտ Միրա» պողոտայում գտնվող նրա բնակարանում: Ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդման հանգուցյալը հայտնաբերվել է մահից 2-3 շաբաթ անց: Առայժմ իրավապահները քննչական գործողություններն իրականացնում են Տարասովի հարևանների, գործընկերների և հարազատների շրջանակներում, հաղորդում է BBC-ին: Մահվան պատճառը պարզելու համար նշանակված է փորձաքննություն: Բորիս Տարասովը Մոսկվայի Փասատաբանների գրասենյակի անդամ էր և «Ռոսսիա» հեռուստաալիքով վարում էր «Դատարանն է գալիս» հաղորդաշարը: