Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:

 

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան:

 

Ատրճանակն առգրավված է:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է քննություն: