Ինչպես արդեն հայտնել ենք փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։

 

 

Պարզվել է, որ մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը։

 

 

Օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը կրակել է, որի հետևանքով Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածք։

 

 

 

Դեպքի կապակցութամբ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.