Հիշեցնենք, որ Նորատուսի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվողը հունվարի 8-ին ներկայացել է ոստիկանության բաժին։ Նա Նորատուսի բնակիչ 20-ամյա Մեխակ Հարությունյանն է, ով ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։

 

Նշենք, որ հունվարի 7-ի կեսօրին Հայկ Հակոբյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել իր մեքենայի մեջ։ Նա Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին էր։