Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը մահացել է հունիսի 27-ին:

 

 

Գագիկ Հովհաննիսյանը ծնվել է 1947-ին։ 1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է։ 1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն է: 1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամը: 1998-99 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։ 1996-ին ճանաչվել է «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր: 1971-ից դասավանդում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆա կուլտետում, դոցենտ էր: 2005-ին ստացել է Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ: 2007-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2010-ին արժանացել է ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Գրիբոյեդովի մեդալի: 2012-ին արժանացել է «ՀՀ վաստակավոր լրագրող» կոչմանը: 2012-ին դարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս: 2012-ին պարգևատրվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: 51 շախմատային գրքերի հեղինակ է: