84 տարեկան հասակում կյանքից հեռացել է սովետական, ամերիկյան և ռուսական շոու բիզնեսի աստղ, հեղինակ–կատարող, շանսոն ժանրում հայտնի երգիչ Վիլի Տոկարևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտնի հեղինակ–կատարողի մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

 

Վիլի Տոկարևը ծնվել է 1939 նոյեմբերի 11–ին, Ադըղեայի Հանարպետությունում, ՌԴ։

Վիլիի Տոկարևը 1974թ.-ին ԽՍՀՄ-ից տեղափոխվել էր ԱՄՆ, իսկ 1981թ-ին թողարկվել է նրա Աղմկոտ բալագան ձայնասկավառակը, որը միանգամից հայտնի է դարձրել կատարողին ռուսախոս ներգաղթյալների շրջանում: 90-ականներին Տոկարևը վերադարձել է Ռուսաստան: Նրա ամենահայտնի երգերն են «Երկնաքերեր», «Կռունկները»,«Իսկ կյանքը հիասքանչ է»: