Ամերիկացի գրող, սցենարիստ, հռչակավոր «Ես լեգենդ եմ» վեպի հեղինակ Ռիչարդ Մետիսոնը վախճանվել է 87 տարեկան հասակում:
Դերասանի մահվան մասին հայտնել է նրա դուստրը: «Իմ պաշտելի հայրը մահացավ տանը' սիրելի մարդկանցով և իրերով շրջապատված»:
Մետիսոնը ծնվել էր Նյու Ջերսիում' նորվեգացի ներգաղթյալների ընտանիքում: Նրա առաջին պատմվածքը տպագրվել էր տեղական թերթում, երբ նա դեռ երեխա էր: 1950-ականներից նրա մասնագիտական կարիերան սկսեց վերելք ապրել:
1954-ին նա գրեց վամպիրների մասին պատմող հանրահայտ «Ես լեգենդ եմ» վեպը, որը նրան համաշխարհային հռչակ բերեց: Վեպը 4 անգամ էկրանավորվեց: Ուիլ Սմիթի մասնակցությամբ վերջին էկրանավորումը վարձույթներում կես մլրդ դոլարի չափ եկամուտ բերեց: