96 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Միշել Մորգանը: Դերասանուհուն համաշխարհային փառք է բերել Նելլիի դերը ռեժիսոր Մարսել Կառնեի «Մշուշների առափնյակը» ֆիլմում (1938), որտեղ նա նկարահանվել է Ժան Գաբենի հետ: Մասնագետները Միշել Մորգանին համարել են կինեմատոգրաֆի պատմության մեջ «ամենագեղեցիկ աչքերն» ունեցող դերասանուհին:

Դերասանուհին Կաննի կինոփառատոնի մրցանակ է նվաճել կնոջ լավագույն դերի համար (1946), «Սեզար» (1992) և «Ոսկե առյուծ» (1996) պատվավոր մրցանակներ՝ կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած բացառիկ վաստակի համար: 1960 թվականին Մորգանն իր անվան աստղի է արժանացել Է Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: