Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա»-ն:
Համույթի կազմում ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների հայաշատ համայնքներում, իր կրակոտ ձայնով ոգեշնչել հազարավոր հայորդիների։
Հոգեհանգստի կարգը կկատարվի ապրիլի 27-ին, ժամը' 17։00, Թբիլիսյան 29/10 հասցեում գտնվող սգո սրահում: