Թայվանի ջրաշխարհում հունիսի 27-ին գույների փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առաջին զոհը դարձել է 20-ամյա մի աղջիկ, որի մաշկի 90 տոկոսն այրվել է, բժիշկներին չի հաջորդվել փրկել նրա կյանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հաղորդել է «Ֆենիքս» հեռուստաալիքը:
Վերջին ճշտված տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են տեղական դեպարտամենտի կողմից՝ հրդեհի հետևանքով ընդամենը տուժել է 498, այլ ոչ թե 516 մարդ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր: Ներկայումս տուժածներին տեղափոխել են 43 հիվանդանոցներ, հաղորդել է Սինհուա գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ 79 մարդ ստացել է թեթև, 157-ը՝ միջին աստիճանի ծանրության, 202-ը՝ ծանր վնասվածքներ, ևս 60 հոգու վիճակն առայժմ անհայտ է:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 20.30-ին Սինբեյ քաղաքի ջրաշխարհում կազմակերպած երեկոյի ժամանակ, որտեղ ընթանում էր Color Play Asia «գույների տոնը», որի ժամանակ գույնզգույն նյութ է փոշեցրվում, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: