Ավստրալիայի Քվինսլենդ հյուսիսային նահանգում պատանին մահացել Է այն բանից հետո, երբ վերքեր է ստացել շնաձկան հարձակման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 18-ամյա տեղացի բնակիչը լողալիս Է եղել է Փորտ Դուգլաս քաղաքի մոտ Ռադարի խութի շրջանում: Շնաձուկը կծել Է նրա ազդրն այն երկու ընկերների աչքի առաջ, որոնց հետ նա գնացել Էր ձուկ որսալու: Տղային նավակով ափ են հասցրել, բայց լողափին նա մահացել Է:
Brisbane Times հրատարակությունը հայտնել Է, որ երիտասարդին չեն կարողացել ուղղաթիռով հոսպիտալ տանել, քանի որ այն զբաղված Է եղել այլ հիվանդով: Այդուամենայնիվ, Քվինսլենդի շտապ օգնության ներկայացուցչի խոսքով՝ զոհվածի վերքերն այնքան լուրջ են եղել, որ քիչ հավանական Էր, որ նա ողջ մնար, նույնիսկ եթե ուղղաթիռը պատահարի վայր հասներ ժամանակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: