Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Բայրոն Բեյ քաղաքի բնակիչը շնաձկան զոհ է դարձել: Գիշատիչը նրա վրա հարձակվել է տեղի լողափերից մեկում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ոչ հեռու գտնվող մարդիկ կարողացել են նրան ափ դուրս բերել, սակայն ստացած վերքերից նա մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածը մոտ 40 տարեկան էր, բայց առայժմ չի բացահայտում նրա անունը:

 

Վերջին հարյուր տարվա ընթացքում Ավստրալիայում գրանցվել է շնաձկների նման հարձակումների 598 դեպք, որոնցից 159-ը հանգեցրել են մարդկանց մահվան: Ընթացիկ տարում շնաձկների հարձակումներից չորս ավստրալացի է զոհվել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: