Հայաստանի կառավարությունը հունիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց: Օրակարգային միակ հարցով՝ գործադիրն Ազգային ժողովին կառաջարկի 2015 թվականի հուլիսի 2-ին ժամը 12:00-ին հրավիրել արտահերթ նստաշրջան:
ԱԺ օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր»-ը: