Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն անդրադարձավ Եվրոպական խաղերում հայ մարզիկների ելույթներին:

Մարզիչը մասնավորապես նշեց. «Տրամադրված էինք մեկնել Բաքու: Մեր տղաները սպասվածից ցածր հանդես եկան: Վատ մասնակցության պատճառը հոգեբանական կողմն էր' մեր մարզիկները հոգեպես պատրաստ չէին: Կառանձնացնեմ միայն Բերյանիձեին, ով զբաղեցրեց 5-­րդ տեղը: Մյուս ըմբիշների մասին կասեմ' մրցավարական խախտումներ եղան և ազդեցին արդյունքի վրա: Չեմ ցանկանում ասել թե միայն մրցավարներն էին մեղավոր. եթե մի տեղ կա մրցավարի գործոնը, պարզ է, որ կարող է կողմնապահություն ու համակրանք լինել: Տղաներից գոհ եմ, այս ամենը անկում չէր: Մարզիկներ իրենց վատ են զգում, մեդալ չնվաճելու պատճառով: Սակայն պետք չէ այս ամենը ցավագին ընդունել»: