ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ:

 

 

«Մեծարգո Նախագահ,

 

 

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: Կրկին շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»,- ասվում է վարչապետի շնորհավորական ուղերձում: