Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդևին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում ևս ուղղված կլինեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը և երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը: