Հայ ազգային կոնգրես խմբակցությունում արտահերթ նիստ է տեղի ունեցել, որի շրջանակում քննարկվել են էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված մի շարք հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խմբակցությունից, մասնավորապես քննակվել է էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական բողոքի առկա իրավիճակը, գազի սակագնի հետ կապված խմբակցության կողմից պատրաստած հատուկ կարծիքն ու նյութերն ու խմբակցության իրականացրած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները:

 

 

Խմբակցությունը որոշել է ի մի բերել կատարված ուսումնասիրությունները եւ գազի ու էլէկտրաէներգիայի ոլորտներում կատարված չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուսումնասիրելու եւ քննություն անցկացնելու, ինչպես նաեւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: