Հուլիսի 1-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը համապատասխան բաժինների պատասխանատուների, համատիրությունների նախագահների, մաքրման և կանաչապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ հերթական աշխատանքային շրջայցն է կատարել վարչական շրջանում:

 

Շրջայցի շրջանակներում Արա Սադոյանը ծանոթացել է բակային տարածքներում ընթացող աշխատանքներին` ևս մեկ անգամ պահանջելով մանկական սպորտային խաղաձևերը տեղադրելիս ցուցաբերել առավելագույն ուշադրություն դրանց տեղադրման նորմերի պահպանման, ամրության և ապահովության վրա:

 

Վարչական շրջանի ղեկավարը հետևել է նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերում և հարկաբաժիններում ընթացող վերանորոգման և ապակեպատման աշխատանքներին, տվել ցուցումներ՝ պահանջելով նորոգման աշխատանքներում լինել բարեխիղճ և ավարտել սահմանված ժամանակահատվածում:

 

Արա Սադոյանը հանդիպում է ունեցել նաև «Կենտրոն» համատիրության աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են աղբահանության և գույքահարկի վճարների գանձման գործընթացին առնչվող հարցեր:

 

Շրջայցի ավարտին Արա Սադոյանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները և առաջարկությունները, տվել հանձնարարականներ շրջայցին ներկա պատասխանատուներին՝ բարձրացված հարցերի լուծումներ տալու համար: