Հուլիսի 12-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 23 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն, Նորք Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ:
Սուրբ Աննա եկեղեցում նորակոչիկներին իր օրհնության խոսքն ու հղել Սուրբ Աննա եկեղեցու սպասավոր Տեր Արսեն քահանա Սարոյանը, ինչից հետո բոլոր ներկաները միասնաբար հնչեցրել են տերունական աղոթքը:
Նորակոչիկներին իր մաղթանքն է ուղղել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով իր խոսքում ասել է. «Լավաագույն ավանդույթները շարունակվել ու շարունակվելու են՝ թե՛ Կենտրոն վարչական շրջանի, թե՛ կենտրոնական զինկոմիսարիատի աշխատակիցներս միշտ լինելու ենք ձեր կողքին և այսօր ձեզ ճանապարհելով Հայոց բանակ՝ վստահ ենք, որ դուք համալրելու եք այն առյուծ զինվորների շարքը, ովքեր պատվով կատարել են իրենց ծառայությունը, և անառիկ են պահել Հայոց սահմանները: Թ՛ե մեր և թե՛ զինկոմիսարիատի ողջ անձնակազմը հպարտացել և հպարտանում ենք ձեր նման առյուծ տղերքով: Թող Աստծո զորությամբ սկսեք և ավարտեք ձեր ծառայությունը»:
Նորակոչիկներին իր օրհնության խոսքն ու հղել և Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների սպասավոր Տեր Արսեն քահանա Սարոյանը, ինչից հետո բոլոր ներկաները միասնաբար հնչեցրել են տերունական աղոթքը:
Բակում նորակոչիկներին զինվորական երգերի շարանով ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» երաժշտական համույթը՝ գեղ. ղեկավար Արամ Գալստյանի գլխավորությամբ:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից ստացել են նվերներ: