Օդեսայի մարզպետարանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հեռացրել է 20 պաշտոնատար անձանց: Այս մասին հաղորդում է «Դումսկայա» թերթը:

 

Այդ որոշումը Սաակաշվիլին կայացրել է այն բանից հետո, երբ լսել է ներքին աուդիտի, իրավապահ մարմինների հետ փոխգործակցության և կոռուպցիայի կանխարգելման ու հայտնաբերման վարչությունների ղեկավարների հաշվետվությունները:

 

Վարչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Սաակաշվիլին եզրակացրել է, որ մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը տարածաշրջանում որևէ արդյունքի չի բերել: