Հուլիսի 4-ին' ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Էդուարդի Խաչատրյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: