Սյունիքի մարզի, Նախիջևանի և Իրանի Իսլամական հանրապետության սահմանների մոտ, Ագարակում տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից վիրավորվել են երկու զինծառայողներ:

Տեղեկությունները eMedia.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊՆ-ից, սակայն նշեցին, որ դեռևս ճշտվում են դեպքի մանրամասները:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` հրազենային վնասվածք ստացած զինծառայողներից մեկը մահացել է:

Առաջիկայում կներկայացնենք դեպքի մանրամասները: