Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 20-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: