Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ  առաջ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից:

Այս պահին նրան տեղափոխում են Երևան, Աստղիկ բժշկական կենտրոն։