Այսօր կեսօրին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող։

 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Վաչագանի Մկրտչյանն է, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և գտնվում է կայուն ծանր վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդավանի բնակավայրի դիրքերում։