Սերբիան հետաքրքրություն է ցուցաբերել գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչին:

 

 

«Էներգետիկ անվտանգության հարցը բացառապես կարևոր է Սերբիայի համար: Մենք մեծ հույսեր էինք կապում «Հարավային հոսքի» հետ: Այն բանից հետո, երբ նախագիծը կասեցվեց, մենք հիմա նոր աղբյուրներ ենք փնտրում։ Այս պահին Սերբիան նոր հնարավորություններ է քննարկում, հատկապես ռուսական գազը Սերբիա հասցնելու համար: Դրանից մեկն էլ «Թուրքական հոսքն» է»,- հայտարարել է դեսպանը:

 

 

Նա խոսել է նաև առաջացող դժվարությունների մասին, «որոնք բխում են Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքից»: Թերզիչը հույս է հայտնել, որ բոլոր հարցերը կլուծվեն բոլոր կողմերի շահերից ելնելով: