Սերբիան հարկադրված Է հետաձգել «Հարավային հոսք» գազատարի նախագծի աշխատանքները՝ դրա շինարարության դադարեցման վերաբերյալ հարեւան Բուլղարիայի իշխանությունների արած հայտարարության պատճառով: Այդ մասին հունիսի 9-ին հայտարարել Է երկրի փոխվարչապետ եւ տանսպորտի ու ենթակառուցվածքի նախարար Զորանա Միխայլովիչը:

 

«Բուլղաիան կենտրոնն Է: Այսպիսով, քանի դեռ չեն ավարտվի Բուլղարիայի բանակցությունները Բրյուսելի, ինչպես նաեւ Եվրամիության բանակցությունները Ռուսաստանի հետ, կանգ կառնենք նաեւ մենք: Կամ քանի դեռ Ռուսաստանը չի փոխի գազատարի ուղեգիծը: Բայց ամեն դեպքում թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ սցենարները նշանակում են աշխատանքների հետաձգում մեր երկրում»,- մեջբերում Է Միխայլովիչի խոսքը Բելգրադի «Բլից» թերթը:

 

Հունիսի 8-ին Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին կարգադրել Է դադարեցնել «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագծի աշխատանքները՝ Եվրահանձնաժողովի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու համար: Նրա խոսքով՝ աշխատանքները դադարեցվում են Եվրահանձնաժողովից ստացված հարցման կապակցությամբ, հետագա որոշումները կընդունվեն՝ կախված Բրյուսելի հետ կայանալիք կոնսուլտացիաներից:

 

«Գազպրոմը» Սեւ ծովի ջրատարածքով դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ գազատարի նախագիծն իրականացնում Է բնական գազի արտահանական մատակարարումների ուղեգծերի դիվերսիֆիկացման նպատակով: Նախագծի ցամաքային մասի իրագործման համար Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի եւ Սլովենիայի հետ ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր:

 

Սերբիայի տարածքում մայր խողովակաշարի երկարությունը, նախագծի համաձայն՝ պետք Է կազմի 422 կիլոմետր, ճյուղերինը՝ 158 կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: