Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի կողմից ադրբեջանցիների և Արցախի վերաբերյալ արված հայտարարությունների պատճառով, РИА Новости-ին հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

 

«2021 թվականի հունվարի 26-ին Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Հանդիպման ընթացքում ուշադրության է հրավիրվել, որ ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովն անընդունելի արտահայտություններ է արել Ադրբեջանի և ադրբեջանցիների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ «Միլոնովի հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և որ այդպիսի քայլերը վնասում են երկու երկրների միջև հարաբերություններին և Արցախի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարությունը Միլոնովին ընդգրկել էր Սև ցուցակում` Արցախի Հանրապետություն կատարած այցի համար: