Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։

 

 

Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետևողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել այս պայքարի հիմքում։ Ուստի Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը։

 

 

Այս գեղեցիկ առիթով ես շնորհավորում եմ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահին, մեր բոլոր պետական այրերին, շնորհավորում եմ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին ու հատկապես այդ ատյանի ղեկավար Գագիկ Հարությունյանին, ով պետականամետ մտածողությամբ ազգային գործիչ է։ Գագիկ Հարությունյանն ու իր գործընկերներն այսօր լուրջ խնդիր ունեն՝ բարեփոխել Սահմանադրությունը, ինչն անընդհատ, շարունակական պրոցես է, բայց կարևոր է, որ գործող Սահմանադրությունը ելքեր կարողանում է առաջարկել բոլոր իրավիճակներում։

 

 

Սահմանադրության օրը, հիրավի տոնական է, իսկ օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է, միասնական լինելն է, պարտաճանաչ քաղաքացի լինելն է, ինչու չէ՝ նաև քաղաքացիական իրավունքներին և ազատություններին տեր լինելն է։

 

 

ԵԿՄ վարչության նախագահ,

 

 

Արցախի հերոս,

 

 

գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան