ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հուլիսի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով' կազմելով 473.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.01 դրամով և կազմել 523.21 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու‚ փոխարժեքը նվազել է 0.1 դրամով' կազմելով 8.4 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.56 դրամով և կազմել 736.69 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 6-ին կազմել է 17 հազար 739.79 դրամ, արծաթի գինը՝ 237.65 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 487.61 դրամ: