Հուլիսի 8-ին' ժամը 11:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (հոգեպես անհավասարակշիռ) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել Ռ. Զ.-ի (ծնվ. 1939թ.) դին: