Լուրջ կորուստ կլինի ամբողջ թիմի համար, եթե չկարողանանք հանդիպել «Վեսթ Հեմին»: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի Մալթայի «Բիրկիրկարայի» դեմ պատասխան խաղից առաջ ասաց «Ուլիսի» ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը:

 

 

«Առաջին խաղը դժվար էր, մրցակիցը շատ կազմակերպված էր, առաջին րոպեից մինչև վերջինը պայքար էր ընթանում: Ինձ համար ավելի հեշտ է ենթահարձակվողի դիրքում խաղալը: Լուրջ կորուստ կլինի ամբողջ թիմի համար, եթե չկարողանանք հանդիպել «Վեսթ Հեմին», քանի որ նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում: Խաղադաշտ ենք դուրս գալու և ցույց ենք տալու մեր ունակությունները»: