«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի հայաստանյան գրասենյակում հանդիպել է ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունները՝ միտված տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը։
Անվտանգության ուղղությունները տարբեր են, քննարկվել է ոչ միայն ռազմական անվտանգությունը, այլ տնտեսական, մշակութային, էկոլոգիական, քաղաքակրթական առկա բազմաթիվ խնդիրներ։