Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ինչպես պետք է պայքարել ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

 

«Այսօր ԲՌՀՉՀ (անգլ.՝ BRICS, հինգ արագ զարգացող պետությունների խումբ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) և վաղը ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովների հռչակագրերում հայտարարված է, որ ԻԼԻՊ-ը բացարձակ չարիք է և որ այս բացարձակ չարիքի դեմ պետք է պայքարել վճռական, առանց երկակի ստանդարտների, և  չձգտել օգտագործել մարտավարական նպատակներով այս կամ մեկ այլ աննորմալ իրավիճակները, երբ ինչ-որ մեկին թվում է, թե ահաբեկիչները ցանկացած երկրում կարող են լինել ժամանակավոր ուղեկիցներ և կարող են օգտագործվել անցանկալի ռեժիմները տեղափոխելու համար»,- հայտարարել է Լավրովը՝ Ուֆայում ԲՌՀՉՀ և ՇՀԿ գագաթնաժողովների շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

2015 թ. հուլիս 8-ից 10-ը Ուֆայում կանցկացվեն ԲՌՀՉՀ և ՇՀԿ գագաթաժողովները, որոնց կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: