Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցող մեր 6 մարզիկներից 4-ն արդեն դուրս են եկել ասպարեզ: Ուրախությամբ պետք է նշենք, որ իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ: Ոչ պակաս վստահ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մեր մարզուհուց ընդամեը 15 վայրկյան պահանջվեց իր մրցակցին նոկաուտով հաղթելու համար: Իր մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով առավելության է հասել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Ցավոք մեր մյուս ներկայացուցիչը՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: