ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի «Ուինթեր Չեսս Կլասիկ» ավանդական շրջանային մրցաշարը:

Այն անցկացվում է A և B խմբերով: A խմբում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի մասնակիցների թվում են ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը: Առաջին տուրում Գաբուզյանը հաղթանակ է տոնել Հակոբյանի նկատմամբ, իսկ Սևյանը ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ:

B մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Տիգրան Հարությունյանը, ով առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի հետ: B մրցաշարում հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը, ով առաջին տուրում հաղթել է Սերգեյ Էրենբուրգին: