Հայազգի շախմատիստները հաջող են մեկնարկել «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում: Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) և Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում երկու տուրից հետո ունեն 1,5-ական միավոր և չորս այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը: Այս մասին գրում է armchess կայքը: