ՀՀ զինված ուժերում իրականացվող ամառային զինակոչի առաջին 11 օրերի ընթացքում առողջական խնդիրների պատճառով 4 զորակոչիկ չեն տարվել բանակ և ուղարկվել են լրացուցիչ բուժզննումների: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Այս տարվա ամառային զորակոչին միայն 4 զորակոչիկ չի ուղարկվել բանակ՝ լրացուցիչ բուժզննում անցնելու նպատակով: Բոլորդ քաջատեղյակ եք, որ մենք, սկսած 14 տարեկանից, իրականացնում ենք համապատասխան բուժզննումներ: Մեր ԶՈՒ-ում ծառայություն անցնելուց առաջ երիտասարդները նույնպես բուժզննում են անցնում, որից հետո պարզվում է՝ պիտանի՞ են ծառայության, թե՞ ոչ, արդյոք կարո՞ղ են ծառայել առաջնագծում, թե՞ առկա են որոշակի սահմանափակումներ»,- նշեց Հակոբյանը: