Հուլիսի 11-ին՝ ժամը 22.58-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում քաղաքացին (գտնվում է ոչ սթափ վիճակում) սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով ժայռից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com–ը տեղեկացավ ՏԿԱԻՆ մամլո ծառայությունից։

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրշեջ-փրկարարները կանխել են Նատաշա Պնգվեցի (ծնվ. 1972թ. Բելոռուսի Հանրապետության քաղաքացի) ինքնասպանության փորձը: