Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։
Որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, տևական ժամանակ հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները բանակցություններ էին վարում քաղաքացու հետ, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը։
Ի վերջո, փրկարարներին ու քաղաքացիներին հաջողվեց կանխել ինքնասպանության փորձը, ինչից հետո 29-ամյա Աննա Հ.-ին տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: