Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության աշխատակիցները:

 

Ժամը 18.10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Կիեւյան կամրջի մոտակայքում հայտնաբերվել է 22-ամյա Ա. Գ.-ն՝ սթափ վիճակում, ում ուղեկցել են իր բնակարան: