Այսօր' սեպտեմբերի 2-ին, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանն ու տեսուչ Արման Չուխաջյանը Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկ ժամից ավելի Ճանապարհային ոստիկանները, իսկ հետո' նրանց միացած Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները խնդրում-համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

 

 

Մանրամասները` www.shamshyan.com